Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ»

«Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ»
16.03.2016 | 15:26

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, մարտի 17-ին` ժամը 18:00-ին, տեղի կունենա «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության հանդիսավոր բացումը։

Լինելով 1960-1970-ականների «թիֆլիսյան դպրոցի» առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Էլիբեկյանը գեղեցիկի և ազատության նոր գեղագիտություն բերեց երևանյան մշակութային համայնապատկեր: Իր կտավներում Էլիբեկյանը ստեղծում է ֆանտասմագորիկ իրականություն, որտեղ նա կարող էր հասնել զգացմունքների և ոգու կատարյալ ազատության՝ արվեստագետի ստեղծագործական հիմնական մղիչ ուժը:
«Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրությունը, որի շրջանակներում մեկտեղված են 26 գեղանկարներ արվեստագետի հարուստ գեղարվեստական ժառանգությունից, մատնանշում է նրա արվեստի ոճական և ստեղծագործական ուղու զարգացումը 1960-ականներից ցայսօր:


«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի 2016 թվականի առաջին ցուցադրությունը՝ «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ», որը նշանավորում է արվեստագետի 75-ամյա հոբելյանը, հարգանքի տուրք է հայկական մոդեռնիստական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից մեկին: Միևնույն ժամանակ, հավատարիմ կենտրոնի առաքելությանը, սա ևս մեկ քայլ է ներկայացնելու հայկական կերպարվեստը տեղի և միջազգային արվեստասեր հանրության լայն շրջանակներին,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ